Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 5 ներկայխցուցիչ դուրս եկավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը եւ Վահագն Դավթյանը։
Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում ամենաբարձր միավորով առաջին տեղից է դուրս եկել եզրափակիչ։ Որակավորման փուլում Եվրոպայի եռակի եւ գործող չեմպինը վաստակեց 14.716 միավոր։
Նժույգ թափեր վարժությունում Մամիկոն Խաչատրյամը երկրորդ, Համլետ Մանուկյանը՝ երրորդ տեղից են անցել եզրափակիչ։
Աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը վաստակել էր 14,766 միավոր, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանը՝ 14,733 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը 13,866 միավորով որակավորման փուլում 17-րդն է։
Օղակների վարժության որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը 14,33 միավորով 4-րդն է, Վահագն Դավթյանը՝ 14, 116 միավորով 6-րդը։
Օղակների եւ նժույգ թափեր վարժությունների եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 21-ին, հենացատկի եզրափակիչը՝ օգոստոսի 22-ին։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 24-ին:
