Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական բազաներ հիմնելու փորձերին։
«Մենք հանձնառու ենք պահպանել Թուրքիայի հետ ստատուս քվոն։ Սակայն մենք չենք ընդունում թուրքական բազաների տեղակայումը Սիրիայում», – նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Սաարը նաև ընդգծել է, որ Իսրայելը չի ցանկանում, որ լարվածությունը սրվի Թուրքիայի հետ։
Այս շաբաթվա սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին։ Իսրայելցի պաշտոնյաները պնդում էին, որ Սիրիան համաձայնություն է տվել այնտեղ թուրքական զորքերի տեղակայմանը։ Եվ՛ Դամասկոսը, և՛ Անկարան հերքել են այս տեղեկատվությունը։
