«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չի ընտրվել ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:
Կողմ է քվեարկել 38 պատգամավոր, դեմ՝ 63-ը, անվավեր է ճանաչվել 1 ձայն:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս փուլում չառաջադրեց:
