Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք….Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ… Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Ես. Ա 21-23 ):
Ազատությո՜ւն Քեզ, ուրացված ու դավաճանված Հայոց Դշխո և ազատություն թշնամու բանտային ճիրաններում տառապող ու պայքարող մեր եղբայրներին… երանի արժանի լինենք Քեզ ու Քո անմահ զավակներին և այդպես օրհնված գնանք այս կյանքից…
Ազատությո՜ւն Քո շղթայված ու խոցոտված Մորը՝ մեր Մայր Հայաստանին, և ես համոզված եմ, որ կգա մեր Հաղթանակների ժամը՝ Հայոց Հաղթանակի ժամը, և մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք… պարզապես չունենք…
«Քաջալերվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք…» (Մարկ. Զ 50):
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
02.09.2026
