Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանումների ծավալը գրեթե նույնական է 2025 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այսպես. 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։

Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ»,- գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում հայկական բազմաթիվ արտադրանքների ներմուծման վրա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *