Սեպտեմբերի 10-13-ը Երեւանում կանցկացվի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը:
Կառավարությունը մրցաշարի կազմակերպման եւ անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել ԿԳՄՍ նախարարությանը 2026 թ. պետական բյուջեով արդեն հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։ Այս մասին հայտնում ԿԳՄՍ կայքը:
Միջազգային մրցաշարին կմասնակցի շուրջ 15 երկրի 181 ներկայացուցիչ:
