ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։

Այն վարել է հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Նիստում պատգամավորները հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, այնուհետև անդրադարձել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ «Ուժեղ Հայաստան»  խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Զեկուցողը վստահեցրել է, որ Մարիաննա Ղահրամանյանն իր գիտելիքներով և մասնագիտական փորձով նպաստելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքի իրականացմանը։

Թեկնածուն ընդգծել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների կարևորագույն գործառույթներից է խորհրդարանական վերահսկողությունը։

«Առանց խորհրդարանական պատշաճ վերահսկողության մենք չենք կարող ունենալ իրապես հաշվետու գործադիր մարմին»,- նշել է պատգամավորը։

Քվեարկության արդյունքում Մարիաննա Ղահրամանյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *