Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները իրականացնում են սահմանագծման աշխատանքներ` այն ներկայացնելով որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման (ԼՂ֊ի վերացման հաշվին) հիմք։
Սակայն եթե բանասեր Նիկոլ Փաշինյանը կարող է չհասկանալ, ապա քաղաքագիտության դոկտոր Իլհամ Ալիևը վստահաբար հասկանում է, որ եթե պետությունների քարտեզները գծվեին անձերի ցանկությամբ մոլորակի վրա կլիներ ոչ թե 193, այլ մի քանի պետություն։
Հավելենք, որ Ադրբեջանի ԳԽ կողմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) լուծարման 1991 թվականի նոյեմբերի 26֊ի թիվ 279֊XII որոշումը երկու օր անց` 1991 թվականի նոյեմբերի 28֊ին, ԽՍՀՄ բարձրագույն օրենսդրական օրգան Սահմանադրական վերահսկողության կոմիտեն ճանաչել է հակասահմանադրական։
Եվ քանի որ երկու պետությունների իրավական փոխհարաբերությունների մեծագույն մասը պետք կարգավորվեն ԽՍՀՄ օրենքներով, նշանակում է առնվազն ԼՂԻՄ֊ը այս պահին ևս գոյություն ունի։
Հ.Գ. 1938֊1945թթ աշխարհի քարտեզի վրա դադարեց գոյություն ունենալ նաև Չեխոսլովակիան և’ դե ֆակտո, և’ դե յուրե, սակայն դա ունեցավ գրոշի արժեք, քանի որ որոշումը կայացվել էր ոչ թե իրավունքի, այլ մի քանի անձերի կողմից` Հիտլեր, Չեմբերլեն, այլք։
Տիգրան Մուրադյան
