Սեպտեմբերի 15-25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

Գազամատակարարման ժամանակավոր ընդհատումը պայմանավորված է ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *