Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից անմիջապես հետ ՆԱՏՕ-ի կործանիչը Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը:
Լիտվայի բանակը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Դեպքի վայրում հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ, այնտեղ աշխատում են զինվորականներն ու ոստիկանությունը:
«Մենք չենք շտապի եզրակացություններ անել. կանցկացվի հետաքննություն՝ բոլոր հանգամանքները գնահատելու համար: Ակնհայտ է, որ նման միջադեպերի նվազումը քիչ հավանական է:
Այս պահին գլխավորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակչության համար», – հայտնել են լիտվացի զինվորականները՝ շնորհակալություն հայտնելով դաշնակիցներին օպերատիվ արձագանքի և ճշգրիտ խոցման համար։
Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի ուղղությամբ մեծ հեռահարության ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումները, այդ թվում՝ Բալթյան ծովի տարածաշրջանում: Ուկրաինական ԱԹՍ-ներն ավելի վաղ մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այդ միջադեպերը բացատրել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որոնց ազդեցությամբ ԱԹՍ-ների թռիչքի հետագիծը փոխվել է:
