Գիորգի Զաքարաշվիլին նշանակվել է Ադրբեջանում Վրաստանի նոր դեսպան։

Այս մասին հաղորդել են վրացական լրատվամիջոցները։

Մինչև Ադրբեջանում նշանակվելը, Զաքարաշվիլին ղեկավարել է Վրաստանի դիվանագիտական առաքելությունը Ուկրաինայում և եղել է Վրաստանի մշտական ներկայացուցիչը ՎՈՒԱՄ-ում։

Հիշեցնենք՝ Վրաստանի դեսպանը Բաքվում նախկինում եղել է Զուրաբ Պատարաձեն, որը ներկայումս զբաղեցնում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *