Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրողները պետք է արագացնեն դրանց մատակարարումները Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։
«Այս հրթիռները պետք է շտապ մատակարարվեն», – ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Բրյուսելը լրացուցիչ միջոցներ էր հատկացրել ԱՄՆ-ից Կիևի համար նման կալանիչ հրթիռներ գնելու համար։
Խոսելով Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ուժեղացման մասին՝ նա նշել է, որ ԵՄ-ն Կիևի հետ աշխատում է ցածրարժեք հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգի մշակման համատեղ նախագծի վրա։
