Արտաշատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համացանցում տարածված՝ «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ տեղեկացնում են՝ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։

«Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։

Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *