Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:
Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:
Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:
Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:
«Պատվաստվե՛ք նաև դուք, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
