Նախօրեին ՌԴ քաղաքացի Յան Սլովիցկին դիմել էր քաղաքապետարան՝ հավաք անցկացնելու խնդրանքով։ Թեմաներն էին՝ ՌԴ Պետական դումայի ընտրությունները, ինչպես նաև ուկրաինական պատերազմը։
Քաղաքապետարանի կողմից դիմումն ընդունվել էր ի գիտություն, սակայն ներկայացվել էր լրացուցիչ պահանջ։
Պահանջը՝ ստորև․
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.09.2026 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՌԴ քաղաքացի Յան Սլովիցկիի կողմից ս.թ. սեպտեմբերի 20-ին ժ.12.00-16.00 Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում նախատեսված հավաքի եղանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքի ժամանակ չտարածել այնպիսի հայտարարություններ և չհնչեցնել այնպիսի կոչեր, ինչպես նաև չօգտագործել այնպիսի իրեր և առարկաներ (պաստառներ և այլն), որոնց համակցությունը կդիտվի որպես ընտրական գործընթացի քարոզչություն։ Մասնավորապես, չհնչեցնել ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի (թեկնածուի) օգտին կամ նրանց դեմ քվեարկելու կոչեր ու հայտարարություններ, չօգտագործել վերջիններիս անուններով, անվանումներով կամ լուսանկարներով պաստառներ։
