«Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Ուկրաինայում մինչև ձմեռային սեզոնի գալուստը հասնելու մասնակի հրադադարի մասին համաձայնության»։
Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, -հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք ձգտում են մասնակի հրադադարի մինչև ձմեռ»,- ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ զինադադարի պայման կարող է դառնալ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների փոխադարձ դադարեցումը։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցերը Մոսկվա վկայում են այն մասին, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ձգտում է ստանձնել էլ ավելի ակտիվ դեր խաղաղ բանակցություններում։
Ավելի վաղ Թրամփն ընդգծել էր, որ Ուկրաինայի համար կարևոր է փորձել հասնել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորմանը մինչև ձմեռվա գալուստը։
