Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տանն ընթանում են խուզարկություններ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Ալիկ Նազարյանը կալանավորված է:

Հիշեցնենք՝ Նազարյանի նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր չվճարելու մեղադրանքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *