Ինչպես և կանխատեսվել էր արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվեց տարվա այս ժամանակահատվածի համար խիստ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր մարզերում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները 1-2 աստիճանով գերազանցեցին այդ օրերին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։

Հատկապես շատ բարձր ջերմաստիճան գրանցվեց՝

Արարատյան դաշտում +35․․․+36°C,
Սյունիքի հովիտներում +34․․․+37°C։

Օդի օրական միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *