Ուղիղ 3 տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից «Հայկազով» կոչվող տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունը խլեց 219 հոգու կյանք, 22-ն անհետ կորած են, վիրավորվեց 300 մարդ։
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց 9 ամիս ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ, մարտական գործողություններն ընթանում էին սահմանի ողջ երկայնքով։
Բաքվի հարձակումից ժամեր անց Ստեփանակերտ էին շտապում հազարավոր մարդիկ, ովքեր մեծ դժվարությամբ էին դուրս եկել հրետակոծության տակից։
Արցախի տեղեկատվական շտաբից նաև հայտնել են, որ վառելիքի փնտրտուքով բազմաթիվ քաղաքացիներ մտել էին Ստեփանակերտում և մերձակայքում գտնվող ՊԲ զորամասեր։
2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը մոտավորապես 18։45-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից հատվածի Հայկազով զորամասի վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 219 զոհ, 22 անհետ կորած, ևս 300-ը վիրավորվեցին։
Նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պայթյունը պայմանավորել է անվտանգության տարրական կանոնների խախտումով:
2023-ի հոկտեմբերից ՔԿ-ն հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու մասին հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել, որը մինչ օրս շարունակվում է։
