Ալբերտ Հովհաննիսյան

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 15-ին Երևանում։
Անսահման հարգում էր ծնողներին
Ամեն բան անում էր, որ հայրը գլուխը միշտ բարձր քայլի։
Հանուն ընկերների
Նետում էր իրեն ամեն փորձության, քրոջ թիկունքն էր։
Համեստ, զուսպ երիտասարդ էր
Երբևէ չէր արտահայտում իր դժգոհությունը։
Ի՞նչ է գեղեցիկը
Պատասխանել էր՝ գեղեցիկը մայրն է։
Աչքերը միշտ փայլում էին
ԼՂՀ-ի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին լսելիս։
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Դարձել է Արցախյան գոյամարտի խորհրդանիշը։
Չէր կարող պատկերացնել
Որ մի օր էլ իր մասին են խոսելու։
Ասում էր
Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8, Ջրական։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
