Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչ 21 և 29-ամյա երկու երիտասարդ։
Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միացած մի խումբ անձինք 36-ամյա տղամարդուն հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանության մասնակից 31-ամյա տղամարդը մայրաքաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից այլ անձնանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։
