ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ.Ս․-ն, հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, կադրերի գործերով գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի և այլ անձանց օժանդակությամբ, 2014-2018 թվականների ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է վստահված գույքի առաձնապես խոշոր չափերով՝ շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք, այն է՝ մի շարք աշխատակիցների աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է նրանց կողմից իբր աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրեր և հափշտակել վերջիններիս աշխատավարձերը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
