Ադրբեջանի ներդրումային հոլդինգն (AİH) ու չինական Silk Road Fund-ը (SRF) համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծում։

AİH-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի ընդհանուր կապիտալը կկազմի 7,5 միլիարդ չինական յուան (շուրջ 1 միլիարդ դոլար)։

Կառույցը ներդրումային ծրագրեր է ֆինանսավորելու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասնակից այլ երկրներում։ Այն հարթակ կստեղծի AİH-ի և SRF-ի կողմից ներդրումային հնարավորությունները համատեղ գնահատելու և հեռանկարային նախագծերը ֆինանսավորելու համար։ Նոր մեխանիզմը լրացուցիչ հնարավորություններ կբացի ներդրումային համագործակցության ընդլայնման և տարբեր ծրագրերում երկարաժամկետ կապիտալի ներգրավման համար։

Հիմնադրամի ստեղծումը հենվում է երկու կառույցների միջև 2025 թվականի ապրիլին ստորագրված շրջանակային համաձայնագրի վրա։

AİH-ն ու SRF-ը նախատեսում են շարունակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի բացահայտման և ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *