Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ՝ խթանելով նաև երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *