ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը, որի կազմում ներառված էին երկու տասնյակից ավելի ԵՄ անդամ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 29-ին այցելել է Կիրանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը շրջայց է կատարել Կիրանց բնակավայրում, այցելել է Կիրանցի հիմնական դպրոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածը։
Այցի շրջանակում պատվիրակությանը ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները։
Ծանոթացել են նաև սահմանազատման գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *