«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքի մարզում հետևում է միջին նորոգման աշխատանքների ընթացքին։

Մասնավորապես, Սիսիանի տարածաշրջանի՝ «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ 13.4կմ երկարությամբ տեղամասում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, որի շրջանակում տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ։

Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը շինարարական կազմակերպության ղեկավարի հետ քննարկել է աշխատանքների ընթացքը, հանձնարարվել է շինարարությունը կատարել ըստ նախագծի ու շիննորմերի՝ պահպանելով սահմանված ժամկետները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *