Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Ղազարյանի նկատմամբ, սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, 1 տարի փորձաշրջան է սահմանվել։

Լրագրողների հետ զրույցում, Ղազարյանն ասել է թեև դատարանը պայմանական կիրառել է ազատազրկում, բանտային կալանք չի սպառնում, սակայն ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։

«Այսինքն՝ եթե դատական վճիռը մնա անփոփոխ, սպառվեն բոլոր ատյանները, ապա ինձ բանտային կալանք չի սպառնում, բայց պատգամավորի լիազորությունները իրավունքի ուժով կդադարեցի»,- ասել է Էդգար Ղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *