Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հայտացուցակում տեղ է գտել 23 ֆուտբոլիստ:
Բացակայում են «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներ Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Խուլիո Բուենոն և սերբական «ԻՄՏ Բելգրադի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում՝
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան-«Ալաշկերտ»
Գոռ Մատինյան-«Սարդարապատ»
Ալեքսանդր Միշիև-«Ուրարտու»
Պաշտպաններ
Արտյոմ Բանդիկյան-«ԲԿՄԱ Մոսկվա»
Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»
Գեորգի Հարությունյան-«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արգիշտի Պետրոսյան-«ԲԿՄԱ Երևան»
Խարիտոն Այվազյան-«Ուրարտու»
Դավիթ Տերտերյան-«Ալաշկերտ»
Էրիկ Սիմոնյան-«Փյունիկ»
Նաիր Թիկնիզյան-«Օլիմպիակոս»» (Հունաստան)
Կիսապաշտպաններ
Ուգոչուկվու Իվու-«Ռուբին» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան-«Սեուտա» (Իսպանիա)
Կառլեն Հովհաննիսյան-«Ակրոն» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան-«Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան-«Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա)
Նարեկ Գրիգորյան-«Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան-«Նոա»
Կարեն Նալբանդյան-«Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան-«Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան-«Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Հարձակվողներ
Արթուր Միրանյան-«Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան-«Ռոդինա» (Ռուսաստան)
Կիպրոս-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։
Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):
