Համացանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքային անդամ Ավետիք Օրդյանի` 17 տարի առաջ դատապարտված լինելու լուրը ներկայացվում է որպես բացահայտված մեծագույն գաղտնիք այն դեպքում, որ տեղեկությունը առկա է Դատալեքս համակարգում և փաստորեն նախկին դատապարտյալ Օրդյանի կողմից ջանք չի էլ գործադրվել այն «Ինֆորմացիան սահմանափակված է» ռեժիմ տեղափոխելու առումով։
Հավելենք, որ տարբեր ժամանակներում բազմապիսի հոդվածներով մեղադրյալ կամ դատապարտյալ են եղել Դոնալդ Թրամփը, Նիկոլյա Սարկոզին, Էհուդ Օլմերտը, Միխայիլ Սահակաշվիլին և այդպես անվերջ։ Դատապարտյալ կամ մեղադրյալ է գրեթե ողջ ՀՀԿ վերնախավը։
Անօրենները դատել են անգամ Հիսուս Քրիստոսին։
