Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շինարարական նախագծերից մեկի մեկնարկի մասին տեսանյութ, որի գլխավոր միտքն այն էր, որ Երևանը այսուհետ համաշխարհային առևտրի կենտրոն դառնալու նախաշեմին է։

Նախագիծը իրականացվելու է Սարյան փողոցի շրջակայքում, որից 3 կիլոմետր հեռավորության վրա՝  կենտրոն վարչական շրջանի Աթենքի փողոցում, ծավալվում է լուսանկարում պատկերված առևտուրը, տեսարան, որը արդեն չես հանդիպի նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրներում։

Առևտուր իրականացնող քաղաքացիներն էլ բնականաբար ո՛չ հերոս հարկատու են, ո՛չ էլ ունեն ՀԴՄ, և նրանց քանակն այնքան է շատացել, որ արդեն դուրս են եկել «Հրազդան» մարզադաշտի տարածքներից և առևտուր են իրականացնում կանգառում և մոտակա փողոցներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *