Աբրահամ Սարգսյան

Կենսագրություն

Ծնվել է
2003 թ․ ապրիլի 6-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մեքենա նորոգելը և վարելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընկերուհու հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ակտիվ, ընկերներին նվիրված, անվախ, բարի, կամեցող։

Երազանքները
Ոսկերիչ դառնալ։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Շատ խելացի։

Վերջին զրույցը
Խոսել է ընտանիքի անդամների հետ, խաբել, ասել, որ իրենց դիրքում հանգիստ է, իրավիճակը նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Ջերմուկում, իր մի քանի ընկերների հետ մնացել են և կռվել մինչև վերջ։

*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։

Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։

«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։

Աղբյուրը՝  «Զինապահ» հիմնադրամ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *