«Երևանի քաղաքապետարանում հիմա ոչ մի տոկոսով աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենում»:

Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով։ Այսօր պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում և մյուս տեղական ինքնակառավարման մարմիններում՝ մարզերում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ պրոցեսից»,- ասել է Արմեն Գալջյանը և հավելել, որ գործակիցները ֆիքսելով՝ հնարավոր կլինի հետագայում հաշվարկել աշխատավարձերի չափերը։

Նա հայտնել է, որ մամուլում շատ է գրվել, թե քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում ու պարզաբանել, որ դա այդպես չէ:

«Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ/պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- շեշտել է նա և ընդգծել, որ թյուրընկալում է եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *