Հայ բարերար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը մեղադրվում է մի արարքում, որը ֆիզիկապես անհնար էր, որ նրա կողմից կատարվեր։
Կարապետյանի մեղադրանքի հիմքում է այն պնդումը, թե իբր վերջինս 10-12 հոգու հանցակցությամբ յուրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարակից տարածքներում տեղակայված ինչ-որ տուրբոգեներատորի վաճառքից առաջացող հարկը՝ մոտ 1․8 միլիարդ դրամի սահմաններում։
Եթե թվարկելու լինենեք նույն ԼՂՀ-ում Կարապետյանի կատարած բարեգործություններից Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցման համար 25 միլիոն ԱՄՆ դոլար կատարած ծախսը (այլ հարյուրավոր բարգործությունները չհաշված), ապա ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ Կարապետյանը մոտ 10 հոգու հետ չկատարեր խմբակային հանցանք և 4 միլիոն դոլարի փոխարեն (1․8 միլիարդ դրամ) «աշխատեր» 25 միլիոն դոլար՝ ԼՂՀ-ին չնվիրաբերելով Ստեփանակերտի հիվանդանոցը։
Պատմությունը հիշեցնում է միայն իր հայտարարագրերում մի քանի միլիարդ դրամ արտացոլած գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը, երբ վերջինիս մեղադրում էին 480 դրամանոց տուշոնկան յուրացնելու մեջ։
