Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Համբարձման կղզուց հյուսիս, 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղի տեղեկատվության` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 13-ին, էպիկենտրոնը գտնվել է Համբարձման կղզուց 990 կմ հյուսիս։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ծառայության գնահատմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է ավերիչ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *