Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը, 25-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
