«Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերը հետախուզվում է, հարուցվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հայտնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Երևանի«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Մենեջերը 47-ամյա տղամարդ է, որը սեփական հեռախոսն է թաքցրել կանանց զուգարանում, և այն հայտնաբերել է հաճախորդներից մեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *