ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ «Ֆայրբըրդ Էյայ» ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին որպես սպառող, մատակարարված շուրջ 6 մլն կՎտ․ժ՝ էլեկտրաէներգիայի համար վճարելով ավելի քան 244 մլն ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):
«Ընդ որում՝ այն գործում է դեռևս նախատեսված արտադրական հզորությունների մի փոքր մասով։
Մեր երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների սինխրոն զարգացումն այլընտրանք չունի. Հրազդանի Firebird գործարանի գործունեության՝ մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա ունեցած ահռելի ուղղակի և մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտները դրա վառ ապացույցն են»,- գրել է Պետրոսյանը:
