Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Հանդիպմանը ներկա են եղել նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
