Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։
Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 25։
