Ռուսական ռուբլու կուրսի տարբերությունը մեծ ազդեցություն է թողել ՕՎԻՕ-ի (նախկին Ռոստելեկոմ) ֆինանսական ցուցանիշների վրա։Ամիսներ առաջ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերված «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (ՕՎԻՕ) ՓԲԸ-ն 2025 թվականի ֆինանսական հաշվետվություններով արտացոլել է վիթխարի վնաս՝ 4 միլիարդ 492 միլիոն դրամ, որը կազմում է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի նույն տարվա հասույթի գրեթե կեսը։
Եթե ռուսական ռուբլու չնչին տատանումը կարող է նման չափի վնաս առաջացնել շահութաբեր կազմակերպությունում, կարելի է պատկերացնել, թե ինչ կպատահի Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ, եթե ԵԱՏՄ-ն լքելու խոսակցությունները դառնան իրականություն:
Հ․Գ․ Ինչ վերաբերում է ինտերնետ ծառայությունների գների հավանական նվազեցմանը, Realpos-ի հարցմանն ի պատասխան «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ գործող գները համապատասխանում են շուկայական պայմաններին, և ներկայումս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում։
