«Ուժեղ Հայաստանը» դեռևս հունիս ամսից է կողմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը,- ասել է 24News-ին համանուն խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմությանը չկարողանան համոզել Սահմանադրության փոփոխության հարցում: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընդդիմության գործընկերներին կփորձեն համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է։ «Սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է: Կփորձենք համոզել, չստացվեց՝ կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *