New City Projects ընկերության կողմից ժամանակակից ոճային լուծումներով վերակառուցման արդյունքում Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորի գլխավոր Ծաղկունյաց հրապարակը զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին ներկայանում է նոր դիմագծով՝ դառնալով ժամանցի գրավիչ վայր։

New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանը նշում է՝ Պալլադա բնակելի համալիրի ծրագիրն իրականացնելիս եկել են այն եզրահանգմանը, որ քաղաքի համար նշանակալի գործ պետք է անեն. ընտրությունը կանգ է առել Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակը վերականգնելու վրա, ինչն անմիջապես իրենց պրոյեկտի հարևանությամբ է:

Ըստ Դավթյանի՝ թե՛ հրապարակը, թե՛ նախագիծը վերադարձնելու են Ծաղկաձորին զբոսաշրջության գրավչությունը, որով այն հայտնի է եղել դեռևս սովետական ժամանակներից:

New City Projects ընկերության գործառնական տնօրեն Գեղամ Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում նշում է՝ Պալլադա-ն բազմաֆունկցիոնալ մեծ համալիր է, որն իր մեջ ներառելու է ժամանցի և բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նկատում է՝ այսօր ամբողջ հանրապետությունում մասնավորը, պետությունը՝ Կառավարությունը, ու համայնքները կառավարության համաֆինանսավորմամբ փաստացի լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, ինչը ուղղակի և անուղղակի նպաստում է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

Պապոյանի խոսքով՝ մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը բավականին բարձր է, իսկ խնդիրը՝ ենթակառուցվածքների սահմանափակության ու հանրահռչակման մեջ:

Հարցին, թե Ծաղկաձորի նման փոքր քաղաքում շինարարության նման մեծ ծավալը խնդիր չի լինելու ենթակառուցվածքների մասով, նախարարը պատասխանում է՝ բացարձակ։

Ըստ Պապոյանի՝ պետք է սովորենք նրան, որ շինարարության ծավալները պիտի եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն։

New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանը ամփոփում է՝ Պալլադա բնակելի համալիրը շահագործման 2028 թվականի սկզբին:

Իսկ ծաղկաձորցիներին ոչ միայն Ծաղկունյաց հրապարակի բացումն ուրախացրեց, այլ նաև միջոցառման պաշտոնական մասից հետո նախատեսված համերգը՝ երգիչ Արկադի Դումիկյանի մասնակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *