Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի  3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ ներկայացնելով հասցեները․

Երևանի Նոր Նորք  վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներն ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն,  Պաշտպանության նախարարության շենքը։

Նորք-Մարաշ վարչական շրջան։

Ավան վարչական շրջան։

Էրեբունի վարչական շրջան՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28,  Դավիթ-Բեկի փողոցների և նրբանցքներ։

Կոտայքի մարզի՝ Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի,

Ջրվեժ գյուղն ամբողջությամբ, Ա, Բ, Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասեր:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *