ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարչությունն, իր գոյության ընթացքում, մեծամասամբ կախված է եղել արտաքին ուժերից: Նրա ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա:
Այս ամենն անել հնարավոր չէր լինի, եթե չլիներ այն ծանրակշիռ արտաքին աջակցությունն ու խրախուսումը, որն անընդհատ ստացել է Նիկոլ Փաշինյանը:
Այս ամենը չէր լինի, եթե չլիներ ուկրաինական պատերազմը: Այս ամենը չէր լինի՝ եթե Հայաստանում պահպանվեին ազգային շահերի վրա հենված ժողովրդավարությունն ու համերաշխության միջավայրը…
Սակայն, Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն: Նախագահ Մակրոնը հեռանում է, կանցլեր Մերցի դիրքերը թուլացել են: Բրիտանացիները սևեռվել են այլ հարցերի վրա: Արցախը հանձնելու քավորներից՝ Շառլ Միշելը չկա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քաղաքական կշիռն անկում է ապրում: Թուլանում են նաև նախագահ Թրամփի դիրքերը: Նախագահ Պուտինը մոռացության է մատնել Նիկոլ Փաշինյանին: ԵՄ ներքին ու արտաքին սոցիալ-քաղաքական իրավիճակը գնալով ավելի բարդանում է: Ուկրաինայի պատերազմը կարծես մոտենում է ավարտին, իսկ Մերձավոր Արևելքում ռազմա-քաղաքական զարգացումները հուսադրող չեն…
Այս ամենի ֆոնի վրա, արտաքին քաղաքական թելերից կախված ՔՊ-ական իշխանությունը կորցնում է իր նշանակությունը: Նրանց միակ «հենարանը» թերևս մնում են Ալիևն ու գուցե նաև Էրդողանը:
Ի՞նչ են պահանջում այսօր Փաշինյանից, որպեսզի ունենա նրանց աջակցությունը: Բնականաբար՝ տա ճանապարհ (TRIPP)՝ «Մեծ Թուրանի» կառուցման համար: Եվ փոխի Սահմանադրությունը՝, որպեսզի Ադրբեջանում կարողանան հայտարարել Հայաստսնի ենթարկվողականության մասին: Իսկ հետո պահաջելու կարիք անգամ չի լինի: Հանգիստ կվերցնեն Հայաստանն իրենց վերահսկողության ու ազդեցութկան տակ:
Հ.Գ.
Ովքեր կարդացել և հիշում են «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրված տեքստը՝ կվկայեն, որ այն Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի հեռակառավարման մասին նախագիծ է»:
