Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եկող տարվա համար մտադիր է ձեռք բերել 14 միլիոն 400 հազար դրամի իրավական խորհրդատվական ծառայություններ։
Ըստ հայտի բացվածքի` դրանք նախատեսված են տեսչական մարմինների ստուգումների, ուսանողների, աշխատակիցների հետ իրավական վեճերի և այլ նմանատիպ դեպքերի համար։
Ըստ ամենայնի` համալսարանը 2027 թվականին և ուսման վարձերի չվճարման դեպքերով բազմաթիվ հայցեր է ներկայացնելու դատարաններ։
