«Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ, դրա պարամետրերը շուտով կհայտարարվեն»։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ բանակցություններում բարձրացվել է հումանիտար թեման։

«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել գերիների նոր լայնամասշտաբ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհայտարարվեն առաջիկայում»,- ասել է նա Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *