Իսպանական օդանավակայաններում ավելի քան 200 ավիաչվերթ է չեղարկվել երկրում ընթացող համընդհանուր գործադուլի պատճառով:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թագավորության օդանավակայանների Aena օպերատորի մամուլի ծառայությունում:
Նրա փոխանցմամբ՝ 202 չվերթ չեղարկվել է ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման:
Արհմիությունների տվյալներով՝ որոշ դեպքերում ցույցերի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել ակցիաների մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է El Pais թերթը, բերման է ենթարկվել մոտ 10 մարդ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իսպանիայում մեկնարկել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ: Գործադուլի մասնակիցները վաղ առավոտից սկսել են բողոքի ակցիաներ կազմակերպել և փակել մի շարք ճանապարհների երթևեկությունը:
