«ՔԿՀ-ներում VIP պայմաններ չեն կարող լինել»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։

«Պետք է լինեն այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան չոտնահարել մարդու արժանապատվությունը և չեն հանգեցնի վատ վերաբերմունքի։ Ռոբերտ Քոչարյանը պահվում է 7-7,5 քմ մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք հանել ենք երկրորդ մահճակալը»,- ընդգծել է Գալյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *