Թբիլիսիում նախօրեին բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդու զոհվելու կապակցությամբ նոյեմբերի 22-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի տեղական բյուրոն, համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից։

Որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, ի հիշատակ զոհերի, Վրաստանի ամբողջ տարածքում պետական դրոշները կիջեցվեն կիսաձողի։
Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ։ Փլատակների տակ հայտնված յոթ անձանցից փրկել է հաջողվել միայն մեկին՝ երեք տարեկան երեխային։ Զոհերի թվում են երեք կին, մեկ տղամարդ և երկու երեխա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *