Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև այսօր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Դուբլինում կայացած վերջին հանդիպումը։

«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է Ռուսաստանի աջակցությամբ և միջնորդությամբ։
Զախարովան ընդգծել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել կարգավորման գործընթացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *